Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Կներկայացվի Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերան

Կներկայացվի Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերան
07.12.2014 | 18:20

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 19.00, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի՝ Տերտերյան ֆեստի շրջանակներում կներկայացվի «Երկրաշարժ» օպերան։ Բեմադրող ռեժիսոր՝ Լևոն Իվանյան, բեմադրող դիրիժոր՝ Ռուբան Ասատրյան, խմբավար՝ Հրաչյա Բորյան, բեմադրության և զգեստների նկարիչ՝ Ավետիս Բարսեղյան։
Նռենք, որ փառատոնը նվիրվում է Ավետ Տերտերյանի 85-ամյա հոբելյանին։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո։

Դիտվել է՝ 1161

Մեկնաբանություններ